Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերժ Սարգսյանը սովոր չէ բողոքել

Սերժ Սարգսյանը սովոր չէ բողոքել
31.01.2014 | 12:53

Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին` կապված Հայաստանի` Մաքսային միության հետ անդամակցության և ԵՄ-ի հետ համագործակցության շարունակության մասին:
Նախագահը վստահեցրեց, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը. «Մենք առաջարկել են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` առանց Ազատ առևտրի պայմանագրի, որովհետեւ ՄՄ-ի և այդ պայմանագրի կանոնակարգերն իրար հակասում են»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը կմեկնաբանի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, նախագահը պատասխանեց, որ սովոր չէ բողոքել. «Ցանկացած գործ, որը ձեռնարկում ես, պետք է արագ և որակով արվի, եթե, իհարկե, հիմքում ազգային շահն է: ՄՄ-ն առաջին հերթին տնտեսական կառույց է: Պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Մենք կարողանում ենք պահպանել մեր տարածքային ամբողջականությունը»:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ